23 հունվարի 2013 - 14:18 AMT
ՌԴ-ում մշակվել է արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրություն

Ռուսաստանի ԱԳՆ-ը մշակել է նոր խմբագրություն, այլ ոչ թե ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, Մոսկվայում մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Նոր նախագիծը ձգտել է հաշվի առնել մեր արտաքին քաղաքականության դոկտրինայում նոր շրջադարձերը, բայց դա նոր հայեցակարգ չէ, այլ արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրություն»,- ասել է նա:

«Առանցքային սկզբունքները, որոնց վրա կառուցվում է մեր արտաքին քաղաքականությունը, անփոփոխ կմնան: Դրանք ամրագրվել են արտաքին քաղաքականության հայեցակարգում, ընդունված 2009-ին, և այդ սկզբունքների էությունն է վարել պրագմատիկ, բաց, կանխատեսելի արտաքին քաղաքականություն, փոխգործակցել բոլոր պետությունների հետ, որոնք պատրաստ են դրան իրավահավասարության և փոխադարձ օգուտի հիման վրա և ազգային շահերը պաշտպանել առանց առճակատման»,- ասել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: