Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, «նա լավատեսորեն է գնահատում ԵՄ ապագան»: Սակայն, եթե բարեփոխումներ չլինեն, այն կկործանվի և Մեծ Բրիտանիային այլ ելք չի մնա, քան լքել այն, հավելել է նա:
Քեմերոնը խոստացել է նաև ԵՄ-ում մնալու կամ հեռանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: