Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ համաշխարհային էկոնոմիկայի աճն այս տարի ավելի բարձր կլինի, քան 2012-ին:
Միևնույն ժամանակ ներկայիս կանխատեսումը` 3,5 տոկոսը, մի փոքր ավելի ցածր է, քան հիմնադրամը ներկայացրել էր հոկտեմբերին BBC-ն:
ԱՄՀ-ում կարծում են, որ դա կապված է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների տնտեսական քաղաքականության փոփոխման հետ: Սակայն Հիմնադրամը սպասում է, որ 2013-ին եվրագոտու ՀՆԱ-ն կշարունակի կրճատվել: