Վահագն Չախալյանը՝ բանտի դռան առաջ. Այս դժոխքից դուրս եկա

Վահագն Չախալյանը՝ բանտի դռան առաջ. Այս դժոխքից դուրս եկա

PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղաքական գործիչՎահագն Չախալյանը դուրս է եկել բանտից: Նրան դրսում սպասում էին ընկերներն ու հարազատները: Վահագնը պատրաստվում է գնալ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից հետո կուղևորվի Ջավախք: Այս մասին քաղաքական գործիչն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, երբ դեռ բանտի դռների մոտ էր: Վահագնի առողջական վիճակը լավ է, լուրջ բողոքներ չունի: «Այս դժոխքից դուրս եկա»,- ասաց նա:

Ավելացնենք, որ Վահագնը բանտից դուրս է եկել համաներման ակտով` սովորական ընթացակարգով: Նրան որպես քաղբանտարկյալ չեն ազատ արձակել: Մեզ հետ զրույցում ավելի վաղ Վահագնի փաստաբան Ստեփան Ոսկանյանը ասել էր, որ քաղաքական գործիչը դիմում էր գրել Վրաստանի խորհրդարանին և պահանջել իրեն քաղբանտարկյալ ճանաչել:

Վահագնը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդքան էական չէ, թե ինչ կարգավիճակ կտա իրեն Վրաստանի խորհրդարանը: «Կարևորը, որ ինձ քաղբանտարկյալ են ճանաչել հայկական և միջազգային հասարակական կազմակերպությունները: Բայց դրական միտումներ կան, որ Վրաստանի այս խորհրդարանը կճանաչի ինձ որպես քաղբանտարկյալ»,- ասաց Վահագն Չախալյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---