Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի «Գալա համերգներ» փուլը![]() 24 հունվարի 2013 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին, ժամը 22:00-ին Արմենիա հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական մեգա նախագծի «Գալա համերգներ» փուլի 1-ին թողարկումը: Այս մասին հայտնում են հաղորդման կազմակերպիչները: Այս թողարկման ընթացքում «Կույր լսումներ» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակցիները կներկայանան նորովի ձևափոխված համերգային տաղավարում: «Պայքարը թեժ է լինելու: Ձայնի և պատկերի որակով առաջիկա 9 հաջորդական հաղորդումները՝ 7 գալա համերգներ, 1 կիսաեզրափակիչ և 1 եզրափակիչ, կփոխանցեն հեռուստադիտողին թե մարզիչների, թե մասնակիցների և թե հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները»,- ասված է հաղորդագրության մեջ:: Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ», «Wild Card» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակիցներից «Գալա համերգներ» փուլ անցնում են 24 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում ՝6-ական մասնակից: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Գալա համերգներ» փուլում նախագծի կառուցվածքն այլ է: Հաղորդման ընթացքում, յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո, հեռուստադիտողը sms և հեռախոսային քվեարկության միջոցով կարող է քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին: Յուրաքանչյուր մարզչի թիմի՝ առավելագույն քվե հավաքած մասնակցիները հայտնվում են անվտանգ գոտում և անցնում հաջորդ գալա համերգ, իսկ նվազագույն քվե հավաքած 2 մասնակիցների ճակատագրերը կրկին որոշում է յուրաքանչյուրի մարզիչը: Շաբաթական քվեարկության ամփոփման ընթացքում, յուրաքանչյուր մարզչի թիմից հեռանում է 1-ական մասնակից: Կիսաեզրափակչի և եզրափակչի կառուցվածքը և քվեարկության կանոնները տարբերվում են առաջին 7 գալա համերգների կաննոներից: Ըստ ձևաչափի, եզրափակիչ փուլում յուրաքաչյուր մարզիչ ունենում է 1-ական մասնակից, իսկ հաղթողին որոշում է միայն հեռուստադիտողը: Քանի որ նախագծում մրցակցությունը ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը՝ հեռուստադիտողի հետ միասին, կփորձի նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին մինչև «Գալա համերգներ» փուլի եզրափակիչ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |