Մոտ 70 սիրիահայեր Հայաստանի քաղաքացիություն են ստացել![]() 24 հունվարի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Սիրիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն` սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ: Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ: Հանդիսավոր պայմաններում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան յոթանասուն նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը: Դեսպանը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Նա ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն և խաղաղություն: Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ են ունեցել հոգևոր առաջնորդները: Նրանք բարձր են գնահատել սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |