Հայաստանի ֆուտզալի հավաքականը ԵԱ ընտրական մրցաշարում 0:5 հաշվով զիջել է Հունաստանին![]() 24 հունվարի 2013 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը բուլղարական Բլագոևգրադ քաղաքում 2014 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղում 0:5 հաշվով զիջեց Հունաստանի ընտրանուն: Առաջին գնդակը Հայաստանի ընտրանին բաց թողեց 18-րդ րոպեին, Էռնեստ Ակոպովի դարպասը գրավեց Սոկրատիս Մուրդուկուտասը: Հույները կարողացան ևս 4 գնդակ խփել և տոնել տպավորիչ հաղթանակ: D խմբի առաջին խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները ոչ ոքի են խաղացել Բուլղարիայի ընտրանու հետ և իրենց ակտիվում միայն մեկ միավոր ունեն: Ընտրական մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստները մրցելու են Ուելսի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |