Եվրոպայի ձմեռային առաջնությանը հանդես կգան 3 հայ նետաձիգներ

Եվրոպայի ձմեռային առաջնությանը հանդես կգան 3 հայ նետաձիգներ

PanARMENIAN.Net - Հունվարի 27-30-ը կայանալու է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնությունը, իսկ փետրվարի 1-4-ը` նետաձգության ձմեռային առաջնությունը: Այն անցկացվելու է Էջմիածնի համար մեկ մարզադպրոցի փակ դահլիճում:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, այս մրցաշարերից հետո ընտրելու է հավաքականի կազմը, որը փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Լեհաստանում մասնակցելու է բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

«Եվրոպայի առաջնությանը հանդես կգան 3 մարզիկներ: Հիմա բոլորը շարունակում են ակտիվորել մարզվել և պատրաստվել Հայաստանի առաջնությանը, քանի որ այնտեղ ցույց տված արդյունքները շատ կարևոր են»,- ասել է նա: Հայաստանի գարնանային առաջնությունը կկայանա մարտին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---