2012թ. պետական հիմնարկներում միջին աշխատավարձը կազմել է 97 387 դրամ, մասնավոր հատվածում` 149 079 դրամ![]() 25 հունվարի 2013 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012-ի հունվար-դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5,1 տոկոսով` կազմելով 121 374 դրամ: Միաժամանակ, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն ավելացել է 4,2 տոկոսով` կազմելով 97 385 դրամ: Միաժամանակ, 2012-ի դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 4,8 տոկոս: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012-ի հունվար-դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 4,2 տոկոսով` կազմելով 97 385 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 1,3 տոկոսով: 2012-ի դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 2,8 տոկոս: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2012-ի հունվար-դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ կազմել է 5,5 տոկոս` մինչև 149 079 դրամ: Միաժամանակ, դեկտեմբերին 2011-ի նոյեմբերի համեմատ գրանցվել է 27 տոկոս աճ` մինչև 185 960 դրամ: Միաժամանակ, 2012-ի դեկտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,7 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |