ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՈՐԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ27 հուլիսի 2005 - 08:01 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան եւ Հայաստանը, նշելով երկկոսմ ապրանքաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան, ընդգծում են պետությունների առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը տնտեսական համագործակցության խորացման նպատակով: Այդ մասին խոսվել է Ուկրաինայի եւ Հայաստանի փոխարտգործնախարարներ Օլեգ Շամշուրայի եւ Արմեն Բայբուրթյանի հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր: Մասնավորապես, կողմերը համաձայնվել են, որ տնտեսական գործակցության խորացման համար անհրաժեշտ է օգտագործել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը, ինչպես նաեւ բարձրացնել փոխադարձ տեղեկացվածությունը հեռանկարային տնտեսական նախագծերի իրագործումը սկսելու հնարավորության մասին: Նրանք նաեւ հաստատել են քաղաքական երկխոսության հետագա զարգացման ձգտումը բարձր եւ բարձրագույն մակարդակներով: Շամշուրը եւ Բայբուրթյանը էական ուշադրություն են դարձրել նաեւ եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերին` հայտնելով երկուստեք շահագրգռվածությունը այդ խնդրի շուրջ փորձի փոխանակման եւ գործակցություն հաստատելու վերաբերյալ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |