ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՏԵՂ ԿԶԲԱՂԵՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-5 Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրավերով աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թագիզադեն: Նրա խոսքերով, այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Սպիտակ տանը, Պենտագոնում, վերլուծական կենտրոններում եւ ոչ կառավարական կազմակերպություններում: Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ քաղաքական եւ տնտեսական համագործակցությանն վերաբերող հարցերի լայն շրջանակ, հետագա համագործակցությունը միջազգային կառույցներում: Բանակցություններում հատուկ տեղ կզբաղեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---