ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2002 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆԱԴԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ

PanARMENIAN.Net - Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, ճանաչվել է որպես 2002 թվականի Կանադայի լավագույն կինոնկար: Տորոնտոյում կայացած «Genie» մրցանակաբաշխության արարողության ժամանակ «Արարատ» կինոնկարը բացի գլխավոր մրցանակից ստացել է եւս չորս պարգեւ` լավագույն կանացի դերակատարման, երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման, ֆիլիմի լավագույն երաժշտության եւ հանդերձների լավագույն դիզայնի համար: Ընդունելով պարգեւը` լավագույն կանացի դերակատար Արսինե Խանջյանը նշել է, որ նկարահանվելով «Արարատում», նա ցանկացել է իր հարգանքի տուրքը մատուցել իր հայ նախնիներին եւ ավարտել է իր ելույթը հայերերն լեզվով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---