«Կապված ադրբեջանական ԶԼՄ-ների հիսթերիայի հետ` ստիպված եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ, ցավոք, Հայաստանում եղած ժամանակ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպում չեմ ունեցել: Չեմ թաքցնում, որ ՀԿ-ը մեծ հույսեր է կապում «Վրացական երազանքի» հաղթանակի հետ, որը հնարավորություն է տալիս վրաց ժողովրդին հաղթահարելու ազգամիջյան խնդիրները, որոնք արհեստականորեն ստեղծվել են Միախաիլ Սահակաշվիլիի ռեժիմի կողմից»,-ասվում է «Ռուսաստանի ջավախահայություն» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի հայտարարությունում:
Նրա կարծիքով, Վրաստանի վարչապետի` Երևան կատարած այցի նկատմամբ Բաքվի ոչ ադեկվատ արձագանքի հիմքում Իլհամ Ալիևի և Միխայիլ Սահակաշվիլիի` արդեն բոլորին հայտնի կոմերցիոն «բարեկամությունն» է: Այդ մասին վաղուց գրում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:
«Ադրբեջանը, փաստացի, պաշտպանում է պատերազմ սկսած և բանտերում սեփական ժողովրդին տանջող բռնապետին: Բաքուն հրաժարվում է գիտակցել, որ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի վերջը եկել է, որ տապալվում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցքը թյուրքերով բնակցնելու ծրագրերը»,-ընդգծել է Արաբյանը: