Զինված հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո Սիրիայում իրավիճակի կայունացման միջոցներից մեկը կարող է դառնալ խաղաղապահների տեղակայումը Եվրամիության անդամ պետությունների շարքից: Նման կարծիք է հայտնել ԵՄ ռազմակն կոմիտեի բանակի գեներալ Պատրիկ դը Ռուզյեն, հայտնում է «Ռոյթերսը»:
Նա նշել է, որ Եվրոպայում մտադիր չեն միջամտել հակամարտությանը զինված ներխուժման միջոցով: ԵՄ տրամադրության տակ են գրոհային խմբեր, որոն կարող են ծավալվել շատ սեղմ ժամկետում: Հատկանշական է, որ գործնականում դրանք դեռ երբևէ չեն կիրառվել: