Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով դժվարանցանելի է Երևան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: