ԱՄՆ Կենգրեսի Սենատը երեքշաբթի օրը Ջոն Քերրին նշանակել է երկրի պետքարտուղարի պաշտոնում: Քերրիի թեկնածության օգտին քվեարկել է 94 օրենսդիր, դեմ են քվեարկել երեքը:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Հիլլարի Քլինթոնին, ով արդեն ուրբաթ օրը հրաժեշտ կտա իր ենթականերին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Դեմոկրատ Քերրին մինչև վերջերս Մասսաչուսեթս նահանգի դեմոկրատ-սենատորն էր: