30 հունվարի 2013 - 10:21 AMT
Սիրիական հակամարտության խաղաղ ծրագիրը տապալվել է, հայտարարել է Լահդար Բրահիմին

Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն անիրագործելի է: Նման հայտարարությամբ ԱՄՆ ԱԽ-ի նիստի արդյունքում հանդես է եկել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:

ԱՊԼ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ ժնևյան պայմանավորվածությունները մնում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված գործողությունների հիմք:

Մինչ այդ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի Բրահիմիի նոր առաջարկությունները: Նրա խոսքով, Բրահիմին առաջարկել է «5 կամ 6 կետեր, որոնք, իր կարծիքով, կարող են դառնալ Սիրիայի վերաբերյալ բանաձևի բովանդակություն»: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: