ԱՄՆ նավթի պաշրաները մեկ շաբաթում աճել են 4,16 մլն բարելից մինչև 368,212 մլն բարելի, հայտնել է Ամերիկայի նավթի ինստիտուտը (API):
Ըստ ինստիտուտի տվյալների, բենզինի պաշարներն աճել են 2,37 մլն բարելով՝ հասնելով 231,980 մլն բարելի, իսկ դիստիլյատների պաշարները նվազել են 1,81 մլն բարելով՝ մինչև 130,259 մլն:
Վերլուծաբանները ակնկալում էին, որ նավթի պաշարները կավելանան 2,6 մլն բարելով, բենզինի պաշարները կնվազեն 100 000 բարելով, հայտնում է «Ռոյթերսը»: