Հունվարի 29-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին (Սարավան գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» (տաքսի) և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և մեկ տուժած:
ՃՏՊ-ի հետևանքով տեղում մահացել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Մարտիրոսյանին, ում դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն: