Անգլիական Candoco պարային խմբի անդամները Երևանում վարպետության դասընթաց կանցկացնեն![]() 30 հունվարի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից ինքնագործ խմբի անդամներն ու Գյումրիի խուլ պարողները «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչների հետ կմասնակցեն Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի դասընթացներին: Candoco պարային խմբի ներկայացուցիչներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենը հայ մասնակիցներին կծանոթացնեն ընկերության փորձին, կուսուցանեն ժամանակակից պարային տեխնիկաներ` հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտելու նոր գաղափարներ և բեմադրելու սեփական համարները: Ներառական պարի դասընթացներից հետո մարտին խումբը Երևանում հանդես կգա համերգներով: Candoco ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները: Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից արդեն հինգ տարի է գործում է ինքնագործ պարի խումբ: Հայկական ժողովրդական պարային համարներով նրանք հանդես են եկել բարեգործական համերգներով, բայց և փորձում են նոր պարեր բեմադրել այլ ժանրերում ևս: Գյուրիում ևս նմանատիպ խումբ է գործում: Սիրողական այս խմբի անդամներն ակտիվ համերգային ծրագրերով հանդես չեն գալիս, սակայն ասում են, որ կանոնավոր պարապում են և փորձում նոր պարային համարներ բեմադրել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |