Դանիայում կայացած միջազգային մրցաշարում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 7 մեդալ![]() 30 հունվարի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Դանիայում մասնակցել է A կարգի միջազգային մրցաշարի, որտեղ իր ուժերն է չափել Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքականների հետ: Հայ ըմբիշները նվաճել են 7 մեդալ և թիմային հաշվով առաջատար են եղել: Առաջին տեղեր են գրավել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Եվրոպայի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, բրոնզե մեդալակիր՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Փետրվարի 3-ից հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին հրավիրված են 24 ըմբիշներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |