«Ամերիաբանկը» նոր բաժանմունքներ կբացի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում![]() 30 հունվարի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հաճախորդների քանակի աճը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 2012թ. կազմել է 28 տոկոս, 14 տոկոսով ավելացել է իրավաբանական անձանց թիվը, իսկ 29 տոկոսով՝ ֆիզիկական անձանց: Այդ մասին հունվարի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: «Դա պարտավորեցնում է մեզ ընդլայնել մեր բաժանմունքների ցանցը»,-ասել է նա: Նա հավելել է, որ 2013թ. «Սայթ-Նովա» նոր բաժանմունքից բացի, մայրաքաղաքում կբացվի ևս մեկ գրասենյակ, բանկը ծրագրում է նոր բաժանմունքներ բացել նաև Հայաստանի մարզերում, հիմնականում մեծ և բավականին շատ բնակչություն ունեցող քաղաքներում: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ ու մանրածախ բանկային ծառայություներ է տրամադրում որպես բանկային լուծումների համալիր փաթեթ: «Ամերիաբնակն» առաջին ներդրումային բանկն է Հայաստանում, սկսած 2007թ. այն տրամադրում է նորարարական բանկային ծառայություններ: Բանկը 9 բաժանմունք ունի, այդ թվում Երևանում, ԼՂՀ-ում, Քաջարանում, Դիլիջանում և Վանաձորում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |