ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը կայցելի Ադրբեջան սեպտեմբերի առաջին եռամսյակում, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցը կկայանա հանրապետությունում նոյեմբերի 6-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը ծանոթանալու նպատակով: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մաթս Լինդբերգը նշել էր, որ Թ.Դեւիսի այցը Բաքու` ադրբեջանական ղեկավարությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ մակարդակով անցկացնելու նշանակությունը բացատրելու նպատակ ունի:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---