Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում է. այս պահին նրան զննում են

Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում է. այս պահին նրան զննում են

PanARMENIAN.Net - Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասացին բժշկական կենտրոնի ընդունարանում, հավելելով, որ այժմ Պարույր Հայրիկյանին զննում են: Հայրիկյանին հիվանդանոց են բերել ժամը 23.55-ին:

Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, դեպքի վայրում է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանները շարունակում են աշխատել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---