ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՎԻ14 փետրվարի 2003 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից հայկական հուշարձանի` Նախիջեւանի շրջանի Ջուղա գյուղի գերեզմանոցի պլանավորված եւ հետեւողական ոչնչացումը կրկին առիթ է հանդիսացել Երեւանում հայ մտավորականության ներկայացուցիչների հանդիպման համար: Ինչպես հանդիպմանը նշվել է, Ջուղայի գերեզմանատան մասին հիշատակումներ կարելի է հանդիպել հայ պատմաբան Մովսես Խորենացու 5-րդ դարի աշխատություններում: Համաձայն տվյալների, 1998 թվականին գերեզմանատանը եղել է 2,5 հազար խաչքար: Նույն տարում էլ նկատվել են դրանք ոչնչացնելու առաջին դեպքերը: Այդ պատմական հուշարձանի բուլդոզերով ավիրումը տեսախցիկով նկարահանել է Իրանում «Հայաստանի ճարտարապետություն» կազմակերպության անդամ Արփիար Պետրոսյանը: Իսկ 2002 թվականի վերջին գերեզմանատունը համարյա ավիրվել է: Ի պատասխան հայ պաշտոնյաների բողոքների, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ «Ջուղայի գերեզմանատունը հանդիսանում է ոչ թե հայկական, այլ ... ալբանական մշակույթի հուշարձան»: Ճարտարագիտության դոկտոր Վարազդատ Հարությունյանի կարծիքով, նման հայտարարությունը վկայում է ադրբեջանական նախարարի տգիտության մասին: Նրա խոսքերով` հուշարձանը ալբանացիներին պատկանելիության ապացույցներ չգտնելով` ադրբեջանցիները որոշել են հարցը լուծել միակ հնարավոր միջոցով` բուլդոզերով: Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել ստեղծել խորհուրդ, որի գործունեությունը պետք է ուղղված լինի Ջուղան որպես միջազգային պատմական հւոշարձան ճանաչելուն; Հանդիպման մասնակիցները կոչ են արել բոլոր կազմակերպություններին, ինչպես նաեւ ողջ աշխարհի հայերին միավորվել եւ պատասխանատվության կանչել այդ բարբարոսության մեղսակիցներին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |