ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 1-ի` Գիտելիքների օրվա առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Պետության ղեկավարի ուղերձում մասնավորապես, նշվում է. «Հարգելի ուսուցիչներ եւ ծնողներ, սիրելի դպրոցականներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքների օրվա առթիվ: Ժամանակակից գիտելիքներով զինված, համակողմանի զարգացած նոր սերունդի ձեւավորումը մեր ժամանակի պահանջն է եւ զարգացման գրավականը: Ինչպես ընտանիքնում, այնպես էլ հասարակության մեջ ընդհանուր առմամբ առկա է դրա գիտակցումը: Դպրոցի եւ կրթության համակարգի բարեփոխումները պետության առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այդ խնդրը քայլ առ քայլ իրագործվում է, եւ այդ ուղղությամբ մենք հետեւողական աշխատանք ենք տանում»: «Համոզված եմ, որ Հայաստանի կրթական հաստատությունները կկատարելագործվեն` կուտակված հարուստ ավանդույթները, ինչպես նաեւ դասավանդման մեծ ներուժը հաշվի առնելով: Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում, որ նոր ուսումնական տարին լինի հագեցած եւ արդյունավետ»,-նշվում է Ռ.Քոչարյանի ուղերձում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---