ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԻՄՔՆ ԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-րդ տարելիցի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանին, երկրի վարչապետ Անուշավան Դանիելյանին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Երկրի նախագահին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է. «Անցած տարիները ապացուցեցին, որ Արցախի ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել պատերազմի ու խաղաղ կյանքի փորձություններին, այլեւ ստեղծեց իր ամուր ու կայուն պետականությունը: Գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ մաղթում եմ, որ այսուհետ էլ Արցախում լինի խաղաղություն ու իշխի ժողովրդավարությունը»: ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին, ինչպես նաեւ ողջ պատգամավորական կազմին Հայաստանի խորհրդարանի նախագահը մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք, եւ հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության պատրաստակամությունը: Երկրի վարչապետ Անուշավան Դանիելյանին ուղղված ուղերձում ասվում է.«Պետությունն ուժեղ է իր տնտեսությամբ եւ տնտեսական հաջողությունները հիմք են դառնում քաղաքական առաջընթացի համար, ուստի հաջողությւոններ եմ մաղթում Ձեզ եւ կառավարության անդամներին Արցախի տնտեսական ամրապնդման ճանապարհին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---