ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ 1 սեպտեմբերի 2005 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռյուպելը սեպտեմբերի 6-ին կայցելի Բաքու: Արդեն հաջորդ օրը Ռյուպելը կլինի Հայաստանում: Այցի շրջանակներում, Ռյուպելը մտադիր է տեղեկատվություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ ղեկավարը կհանդիպի երկու երկրների նախագահների հետ: Ինչպես ակնկալվում է, ադրբեջանական պաշտոնյաների հետ Ռյուպելը կքննարկի նաեւ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքը: Հայաստանում խոսք կգնա նաեւ նոյեմբերին կայանալիք երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |