ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ Է 1 սեպտեմբերի 2005 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնության «Ապրիլի 24-ի» հանձնախումբը Նիդերլանդների խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Հետերենին փոխանցել է պահանջագիր` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական սահմանների բացման անհրաժեշտությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունների շրջանակում ընդգրկելու վերաբերյալ` փաստարկելով, որ հակառակ դեպքում, բարիդրացիական հարաբերությունների չափանիշը նպատակին չի ծառայի: Պահանջագրի հանձնմանը ներկա են եղել Նիդերլանդների խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները: Նիդերլանդների ԱԳ նախարար Բոտը բազմիցս արծարծել է այդ հարցը, սակայն, այդ չափանիշը հիշատակված չէ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային փաստաթղթում: Ապրիլի 24-ի հանձնախմբի ներկայացրած պահանջագրում նշվում է շրջանակային փաստաթղթում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ներառման անհրաժեշտությունը: Պահանջագրում ընդգծվում է նաեւ, որ Թուիրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ եվրոպական կառույցներում : Հանձնախմբի փաստաթղթում նշվում է նաեւ, որ երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները Կոպենհագենի չափանիշի մաս են կազմում, եւ այդ առումով Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը մինչեւ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների սկիզբը, որին պետք է հետեւի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե դա տեղի չունենա, այդ հարցերը պետք է ընդգրկվեն բանակցությունների շրջանակային փաստաթղթում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |