Թուրքիան ցանկանում է գլխավորել ԻՀԿ-ն

Թուրքիան ցանկանում է գլխավորել ԻՀԿ-ն

PanARMENIAN.Net - Թուրքիան Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախագահությանը հավակնող երկրներից մեկն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Մեզանից բացի, նախագահության թեկնածուներ են Ադրբեջանն, Իրանն ու Ինդոնեզիան»,-ասել է նա: Ըստ Դավութօղլուի, Թուրքիան համաձայնեցրել է Ադրբեջանի հետ իր գործողությունները: «Ես պետք է զրուցեմ նաև Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳՆ ղեկավարների հետ, ես հուսով եմ, որ ԻՀԿ հաջորդ գագաթաժողովը կանցնի Թուրքիայում»,-ասել է նա, հայտնում է Haberler-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---