Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» պաշտոնապես ստացավ 12 համարի մարզաշապիկը![]() 6 փետրվարի 2013 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Աբու- Դաբիում, որտեղ մոսկովյան «Սպարտակը» անցկացնում է ուսումնամարզական հավաք, թիմի նորեկներ Մաջիդ Ուորիսին և Յուրա Մովսիսյանին հանձնվել են իրենց մարզաշապիկները: Մարզիկներն իրենց մարզաշապիկները ստացել են թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինից: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: «Երկու նորեկներն էլ լավ տպավորություն են թողել: Այն ինչ կարող են անել նրանք մեր թիմի համար, առայժմ անում են: Ուորիսի մոտ թիմին ադապտացվելն ավելի դանդաղ է ընթանում, քան Յուրայի: Առաջին հերթին սա կապված է լեզվական խնդիրների հետ` Յուրան որոշ ժամանակ խաղացել է Ռուսաստանում և լեզվին ինչ-որ չափով տիրապետում է»,- Կարպինի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Մովսիսյանն էլ իր հերթին նկատել է, որ ինքը շատ էր ցանկանում հանդես գալ ռուսական ամենահայտնի թիմում. «Հպարտ եմ լինել «Սպարտակի» մի մասը և աշխատել Վալերի Կարպինի հետ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |