Այսօր ժամը 17.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ կկայանա: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում են նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` ԿԸՀ-ին ուղղված դիմումը և միջազգային դիտորդներ հրավիրելու հարցերը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 4-ին դիմել էր ԿԸՀ` «նախընտրական քարոզչության մեջ իր պատկերի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումն արգելելու վերաբերյալ» պահանջով:
Անդրիաս Ղուկասյանը նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակում էր հայտնվել: