Արտ Հովհաննիսյանը փետրվարի 22-ին մենամարտ կանցկացնի Ալեխանդրո Պերեսի հետ

Արտ Հովհաննիսյանը փետրվարի 22-ին մենամարտ կանցկացնի Ալեխանդրո Պերեսի հետ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը գերկիսաթեթև քաշային կարգում փետրվարի 22-ին մենամարտ կանցկացնի Ալեխանդրո Պերեսի (ԱՄՆ) դեմ: 10-ռաունդանոց հանդիպումը տեղի կունենա Կալիֆորնիայում՝ Morongo Casino-ում:

«Արտը գիտի, թե ինչ է ուզում, դա գործընթացի շատ կարևոր բաղադրիչ է, սակայն բավարար չէ լավագույնը լինելու համար: Ես հավատում եմ, որ նա ճիշտ ուղու վրա է և կարող է իր նպատակին հասնել»,-ասել է փրոմոութեր Բոբ Արումը, որն էլ կազմակերպում է այս մենամարտը:

Արտ Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում 17 մենամարտ է անցկացրել, որից 15-ում հաղթել է, իսկ երկուսում ոչ ոքի է գրանցվել: Պերեսը 20 մենամարտ է անցկացրել, երեք հանդիպումներում նա զիջել է մրցակիցներին, իսկ մեկն ավարտվել է ոչ ոքի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---