6 փետրվարի 2013 - 16:21 AMT
Փետրվարի 6-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.03 դրամ

Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 406.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.20 դրամ:

Ընդ որում, փետրվարի 6-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.03 դրամ, փետրվարի 6-ի համեմատ ավելանալով 0,24 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 549.68 դրամ է` ավելանալով 0.89 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.53 դրամ՝ ավելանալով 0,03 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: