Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը դարձյալ փորձել են կոտրել. այս անգամ հարձակումը Հայաստանից է եղել![]() 6 փետրվարի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքը` raffi4president.am-ը, արդեն երկրորդ անգամ հակերային հարձակման է ենթարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հարձակումը Հայաստանից է եղել: «Անգամ ճշտել են, թե հակերն ինչ պրովայդերից է օգտվել: Մեր մասնագետները դեռ ուսումնասիրում են: Երբ վերջնական տվյալներ լինեն, մենք կտեղեկացնենք մանրամասների մասին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ առաջին անգամ նախագահի թեկնածուի կայքը հակերային հարձակման էր ենթարկվել դեռ նոր գործարկված: Այն ժամանակ կասկածում էին ադրբեջանցի հակերներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |