Ս. Նառիշկին. Սխալ կլիներ ղարաբաղյան հակամարտության արագ լուծում ակնկալել

Ս. Նառիշկին. Սխալ կլիներ ղարաբաղյան հակամարտության արագ լուծում ակնկալել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքին հիմնականում խոչընդոտում է հանրաքվեի անցկացման մասին հարցը, սակայն դա լուծելի խնդիր է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Փարիզում: «Հակամարտությունը շատ է խորացել, այն հնարավոր չէր հեշտ ու հանգիստ լուծել»,-ասել է նա: Նա կտրականապես դեմ է եղել ֆրանսիացի պատգամավորի այն դիտարկմանը, թե «Մեդվեդև-Ալիև-Սարգսյան» բանակցային հարթակը ձախողված է: «Ես համաձայն չեմ: Սխալ կլիներ ղարաբաղյան հակամարտության արագ լուծում ակնկալել: Եռակողմ բանակցությունների արդյունքներ կան արդեն այսօր, կան համաձայնեցված դրույթներ»,-ասել է նա:

Իր հերթին Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ամենալուրջ արդյունքն է այն, որ հիմա ԼՂ պատերազմ չկա: Ըստ նրա, կա խաղաղ պայմանագրի նախագիծ, սակայն համաձայնեցված է միայն 2-3 կետ: Սլուցկին նշել է, որ առաջին քայլն ուղղված է ԼՂ մերձակա շրջանները զինված ուժերից ազատելուն: Սակայն, փաստաթղթի ամենակարևոր կետը հանրաքվեի մասին է, դա է խոչընդոտը»,-գտնում է ԱՊՀ գծով Պետդումայի կոմիտեի ղեկավարը: Նա հույս է հայտնել, որ առաջխաղացում կլինի, և դրա համար հիմքեր կան: «Ես հուսով եմ, որ այս տարի հնարավոր կլինի գործը մեռյալ կետից շարժել»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---