Արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վիճակն այս պահին կայուն է, նրա մոտ սահմանված է 24-ժամյա բժշկական հսկողություն: Հիշեցնենք, որ նրա ինքնազգացողությունն այսօր կտրուկ վատացել էր: Այս պահին Անդրաիս Ղուկասյանի մոտ գտնվող բժիշկներից մեկը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե նրա առողջական վիճակը վատանա և թեկնածուն կորցնի գիտակցությունը, պետք է կաթիլային ներարկում արվի, իսկ քանի որ Անդրիաս Ղուկասյանի գիտակցությունը նորմալ է, նա իրավունք ունի հրաժարվել այդ ներարկումներից: Անդրաիս Ղուկասյանը պառկած է շարունակում հացադուլը և դժվարանում է խոսել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում միայն ասաց, որ այս պահին լավ է և հրաժարվելու է ներարկումներից: