Բոբ Արում. Դարչինյան-Դոնեյր մենամարտը նախընտրելի է Դոնեյր-Ռիգոնդո մենամարտից![]() 7 փետրվարի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հավանականություն կա, որ Վիկ Դարչինյանը կարող է փոխարինել երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBA չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոյին WBO, The Ring և WBC Diamond չեմպիոն Նոնիտո Դոնեյրի հետ տիտղոսային մենամարտում, որը կայանալու է ապրիլի 13-ին Նյու Յորքի Madison Square Garden-ում: Այդ մասին կայքին է հայտնել Top Rank փրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումը: Ռիգոնդոյի մերժումը Արումն անվանել է իրական խնդիր: Ռիգոնդոն հրաժարվում է պայմանագիր կնքել Դոնեյրի հետ մենամարտի համար քանի դեռ չի կարգավորվել դատական վեճը Top Rank և Caribe Promotions ընկերությունների միջև: «Եթե Ռիգոնդոն հրաժարվի ստորագրել պայմանագիրը, մենք մենամարտ կկազմակերպենք Դարչինյանի հետ»,-Արումի խոսքն է մեջբերում box-club.ru-ն: Փրոմոութերը գտնում է, որ Դարչինյանն այդքան գումար չի պահանջի, որքան Ռիգոնդոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |