7 փետրվարի 2013 - 14:24 AMT
Քերին և Լավրովը պայմանավորել են համագործակցել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պայմանավորել են ամեն ինչ անել երկու երկրների համագործակցության համար՝ անկեղծ լինելով միմյանց հետ տարաձայնություն առաջացնող հարցերում:

«Նրանք կարևորել են հաղորդակցությունները, համագործակցության անհրաժեշտությունը, անկեղծ մնալով տարաձայնությունների դեպքում»,-ասել է ճեպազրույցում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ըստ նրա, Քերին ու Լավրովը քննարկել են Սիրիայում, Իրանում ստեղծված իրավիճակն ու ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուս երեխաների որդեգրման հարցը: