Երևանցիներն իրենց ընտրական իրավունքների մասին կիրազեկվեն նաև լուսային վահանակներով![]() 7 փետրվարի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6–ին Երևանում հաջողությամբ մեկնարկեց «Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան: Լուսային վահանակների միջոցով իրականացվող քարոզչության նպատակն է ՀՀ քաղաքացիներին մատչելի և հետաքրքիր մեթոդով տեղեկացնել իրենց ընտրական իրավունքների և պարտականությունների մասին, ասվում է USID հաղորդագրության մեջ: «Շատ երկար էինք մտածում տեղեկատվությունը տարածելու նորարար և արդյունավետ միջոց գտնելու ուղղությամբ և արդյունքում ընտեցինք այս լուսային վահանակները։ Այսկերպ մենք կոտրեցինք տարածված կարծրատիպը, որ ընտական քարոզչությունը պետք է լինի թղթի կամ ժապավենի վրա»,– ասում է ծրագրի ղեկավար Գայանե Ասրյանը։ «Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան հունվարի 17-ից փետրվարի 1-ն իրականացվել է Հայաստանի երեք մարզկենտրոններում՝ Գյումրի, Վանաձոր և Իջևան, իսկ փետրվարի 6-ից՝ մայրաքաղաք Երևանում: «Այն տեղեկատվությունը, որ փորձում ենք մատուցել, բնավ, նորություն չէ, ուղղակի մենք այն նորովի և մատչելի ենք փորձել մատուցել ընտրողներին: Օրինակ` մարզերում սպասվածից ավելի լավ ընդունվեց մեր ակցիան, մարդիկ հետաքրքված էին, անգամ իրենց մոտ թղթի վրա գրում էին թեժ հեռախոսահամարը, որպեսզի ընտրախախտում նկատելիս ահազանգեն»,-ավելացնում է ծրագրի դեկավարը: Քաղաքացիներին բաժանվում են նաև նույն գրություններով թռուցիկներ, որպեսզի դրանք իրենց հետ տանեն տուն կամ աշխատավայր և մեկ անգամ ևս աչքի անցկացնելու հնարավորություն ունենան: Ծրագիրն իրականացնում է «E&J Business»-ը` Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |