ՄԱԿ-ում ներկայացվել է ներառական կրթության բնագավառում Հայաստանի անցած ուղին

ՄԱԿ-ում ներկայացվել է ներառական կրթության բնագավառում Հայաստանի անցած ուղին

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացել է կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից կազմակերպված «Ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որին ներկա են գտնվել ՄԱԿ-ում հավատարմարված անդամ պետությունների դեսպանները և պատվիրակությունները, ՄԱԿ-ի քարտուղարության տարբեր կառույցների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Քննարկումը նախագահել է UNICEF-ի գործադիր խորհրդի նախագահը, իսկ բացման խոսքով հանդես է եկել նաև UNICEF-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քննարկմանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության բնագավառում Հայաստանի անցած ուղին, ներկա վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև ապագա ծրագրերն՝ այդ թվում կառավարության օրենսդրական նախաձեռնությունները: Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ տվյալ բնագավառում արձանագրված առաջընթացը հնարավոր է դարձել ՀՀ կրթության ու գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, հայկական ու միջազգային հասարակական կազմակերպությունների և դոնոր երկրների միջև համագործակցության ու հետևողական համատեղ ջանքերի արդյունքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---