2 սեպտեմբերի 2005 - 14:04 AMT
Ջ. ԷՎԱՆՍ. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԿԴԱՆԴԱՂԵՑՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունում ուղղումների նախագծի ընդունումը համաժողովրդական հանրաքվեով լայն հեռանկարներ կբացի հանրապետության առաջ: Նրա խոսքերով` հանրաքվեի ձախողումը կդանդաղեցնի ժողովրդավարական գործընթացները Հայաստանում: Ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, հանրաքվեի արդյունքների կեղծումն անթույլատրելի է, քանզի այդ դեպքում ժողովուրդը կարող է դուրս գալ փողոցներ եւ արդեն այնտեղ ընդունել քաղաքական որոշումներ: «Մենք ակնկալում ենք ազատ հանրաքվե»,- հայտարարել է Ջ.Էվանսը: Նշենք, որ Հայաստանի Հիմնական օրենքում ուղղումների փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ: Ինչպես ակնկալվում է, սեպտեմբերի վերջին այն կանցնի երրորդ ընթերցումը, իսկ նոյեմբերին կնեկայացվի համաժողովրդական հանրաքվեի: Հանրաքվեն կդիտեն բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում` ԱՊՀ-ից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: