Փետրվարի 7 -ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Արարատ քաղաքի արդիականացված 0602 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Վերաբացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզի փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը, Արարատի փոխքաղաքապետ Ադիբեկ Խուրշուդյանը, «Հայփոստ»-իհավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Արարատ քաղաքի բնակիչներ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները,տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիականհամակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթը 2013 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման ևզարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստայինբաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 35-ը`մարզերում: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնումմարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:
Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորությունկտա Արարատի բնակիչներին:
Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակիցսուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: