Հայկական ընկերությունները Մոսկվայում կմասնակցեն «Պրոդ Էքսպո-2013»-ին

Հայկական ընկերությունները Մոսկվայում կմասնակցեն «Պրոդ Էքսպո-2013»-ին

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-15-ը Մոսկվայի Էքսպոկենտրոնում տեղի կունենա «Պրոդ Էքսպո-2013» սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի 20-րդ միջազգայինցուցահանդեսը:

Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը իրականացնում են Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո 2013ե սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները:

Միասնական հայկական տաղավարի ներկայացումը և կազմակերպումը ֆինանսավորվում է Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական ԶարգացմանՀիմնադրամի (FREDA) կողմից:

Հայկական ընկերությունները առաջին անգամ են մասնակցում «Պրոդ էքսպո 2013» ցուցահանդեսին: Միասնական հայկական տաղավարում կներկայացվեն պահածոներ,հյութեր, չիր, կոնյակ, գինի` մրգային և խաղողի, աղբյուրի ջուր, ձուկ և ձկնամթերք արտադրող տեղական ընկերություններ, մասնավորապես` «Էդվագ Գրուպ», ՍՊԸ իր «365գինիներ» ապրանքանիշով, «Մարան»ՍՊԸ, «Սիս Նատուրալ» ՍՊԸ, «Ռ ընդ Դե ՍՊԸ «Լևոն» ՍՊԸ, “Մեղրիի պահածոների գործարան” ՓԲԸ, «Արտաշատի պահածոների գործարանե ԲԲԸ, «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ, «Վի Վի Փի Քոնսալտինգ» ՍՊԸ իր «Հայկական» ապրանքանիշով:

Վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը և հայկական ընկերություններիարտահանման ծավալների մեծացմանը:

Ռուսաստանի Դաշնության և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդես «Պրոդէքսպո-2013» համարվում է սննդի ոլորտում գլխավոր իրադարձություններից մեկը:

Ցուցահանդեսը հարթակ է հանդիսանում իմիջի պահպանման և պայմանագրերի կնքման համար, հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում հիմնական ներկայացուցիչների հետ, ծանոթանալ ոլորտի նորություններին և զարգացման միտումներին: Նախորդ տարի «ՊրոդԷքսպո-2012» ունեցել է 2191 մասնակից, այդ թվում 784 ընկերություն 55 երկրներից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---