Այսօր ԵՊՀ-ում նշվել է Վարդանանց տոնը![]() 7 փետրվարի 2013 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Չորրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում: Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, ինչից հետո բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների վերատեսուչ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Վերջինիս խոսքով՝ Հայոց Դարձը, Գրերի գյուտը և Ավարայրի հերոսամարտը հայ քրիստոնեության ինքնության հիմքն են կազմում: Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, մի շարք ֆակուլտետների դեկաններ և ուսանողներ: Մայր բուհի ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը կոչվում է «Վարդանանք»: Վարդանանց տոնը շարժական է և ամեն տարի նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն փետրվարի 7-ին է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |