ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ 3 սեպտեմբերի 2005 - 09:16 AMT PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն իրենց հարձակումները հայտնի թուրք գրող 0րհան Փամուկի վրա` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով, մեզանից շատերը, որ Թուրքիայի ջերմ աջակիցներն են, ստիպված կլինեն փոխել իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ», հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Դենիս Մքշեյնը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը: Օրերս Թուրքիայի դատախազներից մեկը մեղադրանք է ներկայացրել 0. Փամուկին, որը մի քանի ամիս առաջ ասել էր, թե ժամանակին թուրքերը մոտ մեկ միլիոն հայ են կոտորել: Մքշեյնի խոսքերով` «Սա ցավագին հարված է Բրիտանիայի եւ ընդհանրապես բոլոր թուրքամետ քաղաքական գործիչների համար»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |