9 փետրվարի 2013 - 17:28 AMT
Հարձակվել են Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Էրեբունի համանքի Մուրացանի 184 հասցեում գտնվող նախընտրական շտաբի վրա, պոկել, տարել են Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները:

«Միաժամանակ, արձանագրում ենք, որ, բարեբախտաբար, այդ պահին շտաբում ոչ ոք չի եղել: ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբը դատապարտում է կատարվածը և ոստիկանությունից պահանջում հայտնաբերել մեղավորներին:Իրավապահ մարմիններից ակնկալում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների համար քարոզարշավի հավասար պայմանների ապահովում», -նշված է հայտարարության մեջ: