Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողների անունները![]() 9 փետրվարի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցում էին մոտ 100 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Այն անցկացվում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Լյովա Հովհաննիսյանը, 10 քաշային կարգերում հաղթել են հետևյալ բռնցքամարտիկները` Հովհաննես Դանիելյան (49 կգ), Դերենիկ Գիժլարյան (52 կգ), Արարատ Մխիթարյան (56 կգ), Հովհաննես Բոչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովնիկյան (75 կգ), Ռուսլան Իբրահիմյան (81 կգ), Ազատ Դավթյան (91 կգ) և Արմեն Սիմոնյան (+ 91 կգ): Փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը հայ բռնցքամարտիկները Աբովյանում կանցկացնեն առաջին ուսումնամարզական հավաքը: Այնուհետև 5 մարզիկներ ելույթ կունենան Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարի, իսկ 6-ը`Ֆինլանդիայում կամ էլ Ուկրաինայում: Սրանից հետո հավաքականը կսկսի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |