ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ Է

PanARMENIAN.Net - «Մենք համոզված ենք, որ Ադրբեջանը չի կարող խախտել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` եթե Ադրբեջանը հույս ունի, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օգտագործման միջոցով կարող է մեծացնել իր ռազմական ներուժը, ապա սխալվում է: «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: Նախարարի խոսքերով` եթե այդ հարցը հնարավոր լիներ լուծել ուժի միջոցով, ապա այն արդեն լուծված կլիներ, քանզի Հայաստանն արդեն երկու անգամ հաղթանակ է տարել: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ հայկական կողմը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը դիտում էխաղաղության սահմանման հեռանկարների տեսանկյունից, քանզի նախագծում արտասահմանյան ներդրումներ են արված, եւ ռազմական գործողությունների սկսման մասին որոշում չի կարող ընդունել միայն Ադրբեջանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---