Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՆՇԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՆԵՐՈՒԺԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ողջունելով Դ.Ռուպելի ընդգծված ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ` Ա.Մարգարյանը նշել է, որ ԵԱՀԿ-ն կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման, հակամարտությունների կանխարգելման, ինչպես նաեււ ժողովրդավարության տարածման գործընթացներում: Ընդգծելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՀԿ բարեփոխման շուրջ ընթացող բանակցություններին` Մարգարյանը վստահություն է հայտնել, որ այդ ամենը կնպաստի միջազգային այդ կազմակերպության դերի եւ հեղինակության հետագա բարձրացմանը: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Դ. Ռուպելի ուշադրությունը ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ, ինչի վկայությունն այս տարվա ընթացքում նրա երկրորդ այցն է Հայաստան եւ Ադրբեջան: Ա. Մարգարյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներուժ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների ձեւաչափերով ներկայումս ընթացող հանդիպումները եւս արդյունավետ են եւ պետք է շարունակվեն, իհարկե, բանակցությունների որոշակի փուլում չբացառելով նաեւ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը: Նշելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը` Մարգարյանը մտահոգություն է հայտնել, որ դա մինչ այժմ մնացել է անպատասխան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---